- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Ցուցարարները շարունակում են քննարկել իրենց հաջորդ քայլերը: Քննարկվող տարբերակներն են՝ մնալ Բաղրամյան փողոցում մինչև իրենց պահանջների կատարումը, կամ վերադառնալ Ազատության հրապարակ և այնտեղ շարունակել նստացույցը:
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան Բաղրամյան փողոցում շարունակվում է: Քիչ առաջ նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը առաջարկեց վերադառնալ Ազատության հրապարակ, սակայն առաջարկը հանդիպեց ցուցարարների դիմադրությանը:
Ուղիղ միացում Բաղրամյանից https://youtu.be/fztcPjL1TDs?t=4h21m25s
- Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Բողոքի ակցիան շարունակվում է, Բաղրամյանը փակ է, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կրկին անգամ հայտարարում է, որ ակցիան անօրինական է:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Ոստիկանությունը սպառնում է «կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»
Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության երթի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ - «Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում»:
Նշելով, որ պարտավոր է «բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց», ոստիկանությունը զգուշացնում է․ - «Երթի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում երթը այլևս չի համարվի խաղաղ և օրենքով սահմանված կարգով կդադարեցվի:
Ոստիկանությունը զգուշացնում է, որ իր լիազորությունների իրականացման ընթացքում իրավասու է իրավախախտների նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ»:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյան. -«Չեղարկման թուղթը թող տա, թողնենք գնանք»։
Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից՝ https://youtu.be/fztcPjL1TDs?t=1h56m40s
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Ոստիկանները շարունակում են բանակցություններ վարել ցուցարարների հետ, հորդորում են իրենց ներկայացուցիչներին ուղարկել նախագահի հետ հանդիպման: Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից՝ https://youtu.be/fztcPjL1TDs?t=1h47m28s
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
«Հարգելի լրագրողներ, և այդ թվում՝ ոստիկանական շղթայից աջ ու ձախ կանգնած քաղաքացիներ: Խնդրում եմ ազատեք այս հատվածը, ոստիկանությունը որոշակի գործողություններ է անելու», - հորդորում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ուղիղ միացում Բաղրամյան փողոցից՝https://youtu.be/fztcPjL1TDs?t=1h48m47s
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
«Հարգելի լրագրողներ, և այդ թվում՝ ոստիկանական շղթայից աջ ու ձախ կանգնած քաղաքացիներ: Խնդրում եմ ազատեք այս հատվածը, ոստիկանությունը որոշակի գործողություններ է անելու», - հորդորում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ոստիկանությունը երկրորդ շղթան է կազմում՝ այս անգամ Ակադեմիայի գլխավոր մուտքի մոտ:
Առաջին շղթան, հիշեցնենք, կազմված է մի փոքր ավելի ներքևում՝ Ազգային ժողովի գլխավոր մուտքի մոտ:
Ոստիկանական երկու շղթաների արանքում 1 զրահամեքենա կա, 1 ջրցան մեքենա, 1 «Տիգր» ոստիկանական մեքենա և փշալարերով բեռնատար մեքենա: Բացի այդ՝ այստեղ է մոտեցել ոստիկանության «Շտապօգնության» մեքենան:
Ոստիկաններից բացի շղթաների արանքում շուրջ 50 քաղաքացիական անձինք են:
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյան. -«Ձեզ տրվում է ողջամիտ ժամանակ, որ հինգ հոգանոց խումբը ներկայանա և մեր ուղեկցությամբ բարձրանա նախագահի մոտ»։
Ցուցարարները չեն համաձայնում։