Մեկնարկել է Պուտին-Արաղչի հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Կրեմլ, Մոսկվա, արխիվ

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները։

Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ «Իրանի դեմ այս անհիմն ագրեսիան որևէ արդարացում կամ հիմնավորում չունի»։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան այժմ ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար։

«Մեր այս հանդիպման նպատակն է ստեղծված իրավիճակից ելքեր նախանշելը», - ասել է նա: