Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատրաստվում է այսօր երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ երկու երկրների միջև լարված հարաբերությունների բարելավվելու համար, հաղորդում է «Բլումբերգ»-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Դաշնակից երկրների հարաբերությունները սկսեցին լարվել, երբ Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերեց S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչից հետո Վաշինգտոնն արգելեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարային։
Հիմա, ըստ «Բլումբերգ»-ի, Էրդողանը մտադիր է համոզել Թրամփին վերացնել այդ արգելքը։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է 40 հատ F-35 և 40 հատ էլ F-16 գնել։