Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել


Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։

Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում նախագահ Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ըստ դիվանագիտական աղբյուրների, Ուկրաինայի նախագահն այդ հանդիպմանը մտադիր է քննարկել Ամերիկայից պաշտպանական զինամթերք գնելու, հատկապես օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունը։

Բանակցություններից առաջ Վլադիմիր Զելենսկին հորդորել է դաշնակիցներին ներդրումներ անել իր երկրի ռազմարդյունաբերության մեջ, ընդգծելով՝ «մենք պետք է առաջ անցնենք անօդաչու թռչող սարքերի մրցավազքում»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG