Կրեմլը հերքել է մեղադրանքները, թե բավարար ջանքեր չի գործադրել Իրանին աջակցելու համար:
«Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները»,- հայտարարել է նախագահ Պուտինի խոսնակը։
Ավելի վաղ իրանական աղբյուրները Reuters-ին ասել էին, Թեհրանը մինչ այժմ տպավորված չէ Ռուսաստանի աջակցությամբ։
Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ արտգործնախարար Աբբաս Արաղչին երեկ Իրանի ղեկավարությունից որոշ ուղերձներ է բերել Մոսկվա, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել: