Մատչելիության հղումներ

Իրանի հավաստմամբ՝ Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի»


Իրանական հրթիռները Կատարի երկնքում, 23-ը հունիսի, 2025թ.
Իրանական հրթիռները Կատարի երկնքում, 23-ը հունիսի, 2025թ.

Կատարի վարչապետը, մինչդեռ, հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին:

Իրանը հայտարարում է, թե Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված երեկվա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի» և իրագործվել է բացառապես «ինքնապաշտպանության» նպատակներով։

«Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր բարիդրացիական քաղաքականությանը Կատարի և հարևան մյուս երկրների նկատմամբ», - X-ում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Կատարի վարչապետը էլ այսօր հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին՝ «հատկապես այն դեպքում, երբ Դոհան մեծ դիվանագիտական ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար»։

Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանին միաժամանակ հույս է հայտնել, որ Ծոցի երկրների միջև թշնամական գործողություններ այլևս չեն լինի։

Իրանի երեկվա հարվածներից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, թե որևէ ամերիկացի չի տուժել։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG