Մատչելիության հղումներ

Դատախազությունը «իշխանությունը տապալելու» ենթադրյալ պլանի վերաբերյալ հրապարակումը ուղարկել է Քննչական կոմիտե


Գլխավոր դատախազությունը Civic.am-ի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումն ուղարկել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու:

Մոտ կես ժամ առաջ հայտնի էր դարձել, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իշխանական կայքի հրապարակման մեջ ներկայացված է տպված մի փաստաթուղթ, որը ըստ ԶԼՄ-ի՝ «ընդդիմության հեղաշրջման պլանն» է: Այն նկարագրում է ինչ-ինչ գործողություններ, ընդ որում՝ առանց բռնության տարրերի։

Թե որտեղից է այն հայտնվել իշխանության մոտ, այդ հրապարակումը սոցցանցերի իրենց էջերում տարածած վարչապետն ու տիկինը չեն մանրամասնում:

Իշխանական լրատվամիջոցը միայն նշում է, որ «պլանը» իրենց ձեռքում է հայտնվել «ընդդիմության ներսում վստահելի աղբյուրներից»:

Հրապարակման մեջ կոնկրետ անուններ կան, օրինակ, նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանինն ու Սերժ Սարգսյանինը, նաև կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանն են հիշատակված:

Ի դեպ, կուսակցական նիստի շտապող ՔՊ վարչության անդամները՝ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Գնել Սանոսյանն այսօր հրաժարվեցին խոսել այս թեմայով: Հարցերին չպատասխանեց նաև վարչապետ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG